Երկու մարդ է զոհվել Միչիգան նահանգի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում Դիրբորն քաղաքի Fairlane առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը հրազենային վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ բոլոր տուժածները երիտասարդ տղամարդիկ են։
Դեպքից հետո առևտրի կենտրոնը, ինչպես նաև մոտակայքում գտնվող Հենրի Ֆորդի բժշկական կենտրոնը, փակվել են այցելուների համար։ Դեպքի վայրում աշխատում են քաղաքի և նահանգի ոստիկանության աշխատակիցները։

