Բաժիններ՝

Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի ցուցադրած խաղից ստացած տպավորություններով։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է արգենտինացիների դժվարին հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում գրանցված 3:2 հաշվով։

Խաղից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում արգենտինացի աստղը պատասխանել է լրագրողների հարցերին.

– Կաբո Վերդեի դարպասապահն այսօր հետ մղեց Ձեր բազմաթիվ հարվածները…

– Մի փոքր հիասթափված էի գոլ խփելու բազմաթիվ անհաջող փորձերից, բայց, ի վերջո, հաջողվեց մեկ անգամ աչքի ընկնել, և դա շատ կարևոր գոլ էր։ Ինձ ասացին, որ նա արդեն 40 տարեկան է, և, անկեղծ ասած, ես պարզապես ապշած էի նրա այսօրվա խաղով: Եզրափակիչ սուլիչից հետո մոտեցա նրան, և նա շնորհավորեց ինձ,- Մեսսիի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը X սոցիալական ցանցում։

Նշենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականն ուժերն է չափելու Եգիպտոսի ընտրանու հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031