ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը և նրանց 10-ամյա որդին՝ Բերրոնը, Սպիտակ տուն չեն տեղափոխվի Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, լրագրողներին ասել է անձամբ Թրամփը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանին կտրամադրի Հյուսիսային Ամերիկայի հետ բիզնես վարելու նոր հնարավորություններ։
Սիրիայի կառավարությունը մերժել է Հալեպ քաղաքում ծանր մարտերի դադարեցման ՄԱԿ-ի առաջարկը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղն է զբաղեցնում նոյեմբերի 20-ին կայացած նախնական ընտրություններում և հայտարարել քաղաքական կյանքից հեռանալու մասին։
Թուրքիան ներկայումս չի կատարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների վերանայում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS News-ին տված հարցազրույցում։
Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը:
Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան:
Հարցը կարևորվում է երկու պատճառով։ Ընդհանուր առմամբ անառողջ քաշ ունեցող մարդկանց թիվը գերազանցում է առողջ քաշ ունեցողների թվին։ Միևնույն ժամանակ «սովի մարտահրավերը» դանդաղորեն ետ է քաշվում այն դեպքում, երբ վատ սնվելը մեծապես կապված է ավելորդ քաշի և ճարպակալման հետ, ինչը նոր մարտահրավեր է ստեղծում սննդի համակարգի համար։
Վերլուծաբաններն այժմ փորձում են պարզել, թե որքան ամուր են նախագահի պաշտոնում լինելու Դոնալդ Թրամփի քաղաքական հիմքերը, ու հաճախ ներկայացնում են իրար հակասող տեսակետներ:
Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում ուղևորատար գնացքի 14 վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհերի թիվը հասել է 120-ի, հայտնում է Hindustan Times-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, հայտնել են Քրիստոնեա-դեմոկրատական միության նրա կուսակիցները:
Չինաստանի Շենսի նահանգի հողային և բնական ռեսուրսների վարչության նախկին պետ Վան Դենցզին ցմահ ազատազրկման է դատապարտվել 66.24 միլիոն յուան (մոտ 9.67 մլն դոլար) կաշառք վերցնելու համար:
Թուրքիայի հետ միությունը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար, սակայն երկրի ներսում ստեղծված քաղաքական իրավիճակը դրա վիճակը աշխարհում դարձնում է բավական խոցելի:
Ծայրահեղական «Սինայի վիլայեթ» խմբավորման զինյալները, որոնք գործում են Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում, հրապարակավ հաշվեհարդար են տեսել շրջանի սուֆիզմի տարեց ուսուցչի հետ:
Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմը», ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Կոնգրեսին, որ պլանավորում է դադարեցնել ռուսական «Մի-17» ուղղաթիռների գնումը Աֆղանստանի համար, այլ կգնի ամերիկյան արտադրության ուղղաթիռները:
Սիրիայի Հալեպ քաղաքում ուսումնական հաստատության հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 երեխա և կին, հայտնում է SANA-ն:
Եվրոպայում գործում է ԴԱԻՇ-ի 60-90 զինյալ, որոնք ներդրվել են ահաբեկչություններ նախապատրաստելու ու ԴԱԻՇ-ի կողմնակիցների հավաքագրման համար:
Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած զորավարժությունները բավականին մտահոգիչ են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը խորը «թայմ աութ»-ի վիճակում է։ Բանակցային գործընթացի բացակայությունը ինքնին նույնպես մտահոգիչ հանգամանք է։ Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը՝ Ալիևի վարչակազմը, ամեն ինչ անում է, որ այս փուլում խուսափի քաղաքական գործընթացնե րից։
Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ անչափահասների հետ ամուսնությունների:
2017թ. Ֆրանսիան Էստոնիայում կտեղակայի 300 զինծառայող, 5 Leclerc տանկ և հետևակի 13 մեքենա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում այլ երկրների բնակիչներին չշտապել եզրակացություններ կատարել, թե ինչ քաղաքականություն կիրականացնի երկրի ապագա նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և 2012թ. ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին անձնական հանդիպում են ունեցել Նյու Յորքից ոչ հեռու գտնվող գոլֆ ակումբում, հայտնում է Associated Press-ը:
Կանադայում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Արևելյան Հալեպում, որը գտնվում է սիրիացի ընդդիմության և ջիհադիստների վերահսկողության ներքո, վերջին շաբաթների ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրել են բոլոր խոշոր հիվանդանոցները:
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնություններ» կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջ ծառացած են այն նույն ռիսկերը, որոնց 1980-1990-ականներին բախվեց ԽՍՀՄ-ը:
Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար գնացքի 14 վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է առնվազն 60 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Բարեկեցիկ շատ երկրներ ցանկում բավական ցածր հորիզոնականներ են զբաղեցնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ը 13-րդ տեղում է, Գերմանիան՝ 16-րդ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 23-րդ տեղում։ Պրոֆեսոր Ջեֆրի Սաչսը, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խորհրդականն է և հետազոտության հեղինակներից մեկը, կարծում է, որ սա էական հանգամանք է. «ԱՄՆ-ին ուղղված մեսիջը հստակ է։ Այն հասարակության համար, որն անդադար ձգտում է գումարի, սխալ բաներ են հետևում։ Սոցիալական կառուցվածքը, սոցիալական վստահությունը, հավատը կառավարության հանդեպ վատթարանում են»։
Նոր զեկույցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ շատ երկրներում երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը դեռ ապրում է ծնողների հետ։ Տնտեսական համագործակցության և զարգացման 2016թ. զեկույցը ևս ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում տարբեր են ցուցանիշները, որոնք ցույց են տալիս, թե որքան ժամանակ են երիտասարդներն ապրում ծնողների տանը։ Իտալիայում 15-29 տարեկան երիտասարդների 80.6 տոկոսն ապրում է ծնողների բնակարանում։