Օմանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ Հորմուզի նավագնացության անվտանգության հարցում համաձայնության է եկել

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ Օմանը համաձայնել է համագործակցել եվրոպական երկու երկրների հետ՝ ապահովելու, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բաց մնա համաշխարհային նավագնացության համար։

«Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության կենսական նշանակություն ունեցող զարկերակ է։ Նեղուցով բոլոր երկրների նավերի անվտանգ երթևեկության վերականգնումը համաշխարհային կարևորության խնդիր է», – ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ հուլիսի 3-ի համատեղ հայտարարության մեջ։

«Օմանը համաձայնել է համագործակցել Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի հետ՝ ապահովելու, որ իր ինքնիշխան տարածքային ջրերում նավարկությունը լինի անվտանգ», – ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031