Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։ Հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել Իսլամաբադի սկզբունքային դիրքորոշումների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն աջակցելու հարցում։

Նա ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը և սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքների դեմ համատեղ դիմակայությունը։

Պակիստանի բանակի հրամանատարը, որը Թեհրանում է գտնվում հանգուցյալ հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար, գնահատել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուրընկալությունը, ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը, ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031