Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին

ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կարծում եմ, որ Իրանը պահուստում ունի ոչ միայն այդ միջուկային զենքը, այլև ջերմամիջուկային զենք, մասնավորապես՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը կարող է օգտագործվել ռազմական հակամարտության դեպքում՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ բոլոր նավթային և այլ նավագնացությունները կարգելափակվեն», – ասել է Մեդվեդևը՝ Իրան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրա խոսքով` Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական պայմանավորվածությունների հասնելու գործընթացը չափազանց բարդ կլինի:

«Բանակցությունը միշտ ավելի լավ էն, քան դրա բացակայությունը, բայց բանակցությունները պետք է ինչ-որ բանով ավարտվեն։ ԱՄՆ-ում ոչ բոլորն են ցանկանում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Մի շարք դիրքորոշումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ներառյալ, օրինակ, Իրանի վերականգնման համար գումար հատկացնելը, չափազանց դժվար կլինի», – ասել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, որոնք ԱՄՆ-ի հարձակման առիթ են դարձել, սահմանափակվում են ընդհանուր դատողություններով, ոչ ոք ոչ ոքի այդպես էլ ոչինչ չի ներկայացրել: Այդ կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ Մոսկվան դեռ առաջարկներ ունի (խոսքը Իրանից Ռուսաստան ուրանի արտահանման մասին է. խմբ․), որոնք կարող են լուծել իրանական միջուկային խնդիրը խաղաղ միջոցներով:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ Իրանում տիրող իրավիճակին՝ Մեդվեդևը նշել է, որ Թեհրանում տիրող իրավիճակն իր վրա բարենպաստ տպավորություն է թողել՝ նշելով, որ քաղաքն ապրում և զարգանում է, թեև շատ թաղամասեր ավերվել են հարվածների հետևանքով:

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031