Սիրիացի զինվորականները վերահսկողության տակ են առել Գոլանում Իսրայելի հետ զորքերի բաժանման գիծը. Al-Manar
Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման ամբողջ գիծը գտնվում է սիրիացի զինվորականների վերահսկողության ներքո: Հուլիսի 30-ին այս մասին հայտնել է Al-Manar հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սիրիական կողմն ապահովում է անվտանգությունը բաժանման ամբողջ գծի երկայնքով՝ Լիբանանի հետ սահմանակից Շեբաայի շրջանից մինչեւ Մաարայա բնակավայրը Հորդանանի տարածքից Գոլանի օկուպացված մասի սահմանագծում։
Սիրիական զինվորական աղբյուրը հեռուստաալիքին հայտարարել է, որ ապառազմականացված գոտու սահմանի մոտ զինված խմբավորումների ներկայությանը վերջ է դրվել, եւ իրադրությունը վերադարձել է ստատուս քվոյին, որը գոյություն ուներ նախքան զինյալների կողմից սահմանամերձ գյուղերի զավթումը:
Թերթի տեղեկություններով՝ ՄԱԿ-ի՝ սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանումը հսկող ուժերն արդեն օգոստոսին կվերսկսեն իրեն խաղաղապահ առաքելությունն այդ շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: