Կրեմլում պատասխանել են Ռուսաստանի տնտեսության վիճակը ինֆարկտի հետ համեմատելու Գլազևի հայտարարությանը
Կրեմլում չեն կիսում Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազևի կարծիքը, որը ռուսական տնտեսության վիճակը համեմատել էր ինֆարկտի միոկարդի հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գլազևը տվյալ դեպքում արտահայտել է բացառապես իր անձնական տեսակետը։ Մենք այն չենք կիսում։ Ավելին, այն չեն կիսում նաև առաջատար տնտեսագետները, որոնք ղեկավարում են տնտեսական բլոկը»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Գլազևը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ ռուբլին սկսեց ազատ լողալ, Ռուսաստանը ստացավ դևալվացիոն ցնցում և ինֆլյացիոն շոկ, որից տնտեսությունը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ։ «Աշխարհի ոչ մի երկրում նման ռեկորդ չեն տեսել, որպեսզի ազգային արժույթի տատանումը այդքան բարձր լինի։ Այն կրկնակի գերազանցում է Թուրքիայի ցուցանիշը տվյալ ցուցիչով։ Դևալվացիայով մենք նույնպես ռեկորդներ ենք սահմանում, այդ թվում՝ նավթարդյունահանող երկրների շարքում»,- ասել էր Գլազևը։
Yes California շարժման անդամները, որոնք հանդես են գալիս այսպես կոչված Calexit-ի՝ ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի առանձնացման օգտին, հանրաքվեի անցկացման առաջարկություն են ներկայացրել նահանգի գլխավոր դատախազի գրասենյակին, գրում է Los Angeles Times-ը։
ԱՄՆ-ը պատճառներ չունի՝ կասեցնելու «Հարավային գազային միջանցք» նախագծի աջակցությունը, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը ռուսական տնտեսության վիճակը համեմատել է ինֆարկտի միոկարդի հետ, հայտնում է Rambler News Service-ը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի պաշտպանությունը Նյու Յորքի բյուջեին օրական կարժենա ավելի քան 1 մլն դոլար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Կիպրական խնդրի կարգավորման շրջանակում տարածքային հարցերի վերաբերյալ բանակցությունները, որոնք վերսկսվել էին Շվեյցարիայում, անարդյունք են ավարտվել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հայտարարությանը, որը հրապարակվել է այսօր։
Նվազագույնը 15 մարդ է զոհվել, ավելի քան 30-ն ստացել է վնասվածքներ Մոսուլից հարավ-արևմուտք ընկած Թաալ-Աֆար քաղաքին հակաահաբեկչական կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով։
Ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է հյուծվածության պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի եկող տարվա գարնանը: Վիզայի դյուրացման կետը ես կառանձնացնեի ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրից, ես կիսում եմ ՀՀ քաղաքացիների մեծ ցանկությունը՝ դյուրացված ընթացակարգով դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը մասնակցել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ է կանչել օրինագիծը, որը թույլ էր տալիս անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդուն պատժից խուսափել ամուսնության դեպքում, հայտնում է BBC-ն։
Եթե մենք չվերականգնեինք աշնանային զորակոչը, գարնանը բավարար քանակությամբ անձնակազմ չէինք ունենա։ Մենք դա չէինք կարող թույլ տալ, վրացական հեռուստատեսությամբ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պարտադիր զինվորական զորակոչի հարցի քննարկման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի և երկրում արգելված համարվող իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման 21 ներկայացուցիչների մահվան դատավճիռը, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Միջազգային հանցավոր խումբը մի շարք կիբերհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ԱՊՀ անդամ պետությունների և Եվրամիության երկրների բանկոմատների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Group-IB կիբերհանցագործությունների և խաբեության կանխման ու հետաքննության միջազգային ընկերությանը։
Ներկայումս ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը, իսրայելական «Canal 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ճապոնիայում հզոր երկրաշարժից հետո ցունամի է տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միշել Բրանդը հայտարարել է, որ Թուրքիան գնում է բռնապետության ճանապարհով:
Նյու Յորքում կալանավորվել է 37-ամյա մի տղամարդ, որը պլանավորում էր անդամակցել ԴԱԻՇ-ին, հայտնում է The New York Times-ը։
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են 15 հազար պետական ծառայողի երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Աշխատանքից հեռացված կամ պաշտոնից զրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, հայտնում է BBC-ն։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա։
ԱՄՆ Չաթթաուն քաղաքում (Թեննեսի նահանգ) դպրոցական ավտոբուսը ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով 12 մարդ մահացել է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները համարում են ճգնաժամային։
Ռեփեր Քանյե Ուեսթը, որը նախօրեին անսպասելիորեն չեղյալ էր հայտարարել համերգային շրջագայությունը անքնության ու անկայուն հոգեբանական վիճակի պատճառով՝ ուժեղ հոգնածության ֆոնին, հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։
7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ: Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում:
«Պատահական չէր, որ Երևանում Յոհաննես Հահնն ընդգծեց ԵՄ ընթացակարգերի մասին։ Սա ենթադրում է՝ նախաստորագրման, ապա՝ ստորագրման գործընթացի հետագա ձգձգում, ինչը ոչ միայն եվրոպական, այլև հայկական ծագում ունի։ Հայկական կողմը, ըստ իմ տեղեկությունների, ակնկալում է փաստաթուղթը ստորագրել մինչ ապրիլյան ընտրությունները, իսկ եվրոպական կողմը մինչ ընտրությունները նման բան չի անի, ցանկության դեպքում նույնիսկ համաձայնեցման գործընթացները հնարավոր չէր […]
Պատկերացրեք, որ ապրանքները Չինաստանից Գերմանիա կարող են հասնել մեկ օրում։ Սա շուտով կարող է իրականություն դառնալ, եթե Ռուսաստանն իրագործի նոր, մեծ արագությամբ խողովակաշարը, որը կոչվում է Hyperloop: Շուտով իրերը կարող են տեղափոխվել ժամում 760 մղոն արագությամբ։
Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։
Թուրքիայի Բինգյոլի շրջանի ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 8 PKK-ականներ:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում: