Թուրքիայում 3 ամսում 314 լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել

Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում թուրքական մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են քաղաքական, իրավական կամ ֆիզիկական հետապնդումների ու ճնշումների։  315  լրագրողի և հրատարակչի դեմ քրեական գործ է հարուցվել, որոնցից 24 –ի դեպքում մեղադրողը  պահանջել է  խստացված ռեժիմի ցմահ ազատազրկման պատիժ սահմանել։ Մեղադրյալներից երկուսն արդեն իսկ դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Լրագրողներին ուղղված հիմնական մեղադրանքները եղել են՝ «հեղաշրջման փորձին մասնակցությունը», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդան», «ահաբեկչական խմբավորմանն անդամակցությունը», «հանրապետության նախագահին վիրավորելը»։

Միայն հուլիսի ընթացքում մասնագիտական գործունեության պատճառով ազատազրկվել է 127 լրագրող։ Ապրիլ – հունիսին 65 լրագրող սպառնալիքների թիրախ է դարձել, նրանցից 7-ը մահվան սպառնալիքներ է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031