Թուրք քաղաքական գործիչը` Փաշինյանի հայտարարության մասին. «Պատմական հնարավորություն է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում:

Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել:

Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Հայաստանի մեկնած ձեռքը, դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո, մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031