Բաժիններ՝

Մեքսիկայի հյուսիսում ավելի քան 70 մարդ է մահացել տապից

Մեքսիկայի Ստորին Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Մեխիկալի քաղաքի շրջանում ավելի քան 70 մարդ է մահացել տապից: Այդ մասին երեկոյան հայտնել է Milenio թերթը՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննության տարածաշրջանային ծառայությանը:

Նրա տվյալներով՝ հուլիսի 1-ից մինչեւ 31-ը բարձր ջերմաստիճանների պատճառով մահացել է 25-60 տարեկան 73 մարդ, նրանցից վեցը՝ ջերմային հարվածից: Ինչպես պատմել է ծառայության համակարգող Սեսար Ռաուլ Գոնսալես Վական, մահացածներից շատերը տառապում էին սիրտ-անոթային համակարգի, երիկամների կամ թոքերի հիվանդություններից:

Անցած շաբաթվա վերջին Մեքսիկայի տարածաշրջանների մեծ մասում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել տապի պատճառով: Այդ որոշումը իշխանություններին թույլ է տվել քաղաքացիներին օգնելու համար օգտագործել հատուկ հիմնադրամի ռեսուրսները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս