Ալիևը սպառնում է. «Եթե ՀՀ ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փակուղի է մտցնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ շարունակելով կոշտացնել հռետորաբանությունը և սպառնալիքներ ուղղելով Հայաստանին:

Օգոստոսի 1-ին Բաքվի շրջանի Լոքբաթան բնակավայրում բնակարանների նորամուտի արարողության ընթացքում Ալիևը քաղաքացիների հետ զրույցում կրկին հանդես է եկել «Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու» և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ, իրականությունից կտրված հայտարարություններով:

«Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները»,-հայտարարել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031