Բաժիններ՝

Իրանի քաղաքների բնակիչները հանրահավաքներ են անցկացնում տնտեսական խնդիրների պատճառով

Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում ազգային արժույթի փոխարժեքի անկման եւ տնտեսական այլ խնդիրների պատջառով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Մասնավորապես, Սարի հյուսիսային քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ: Նաեւ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Շիրազում, Ախավզում եւ Մեշհեդում, նշում է գործակալությունը՝ չճշտելով ցույցերի մասնակիցների թիվը: Բոլոր հանրահավաքներն անցկացվում են առանց տեղական իշխանությունների հետ համաձայնեցնելու, պարզաբանում է AP-ն:

Գործակալության տվյալներով՝ նախօրյակին բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Քերեջ քաղաքում: Փողոց է դուրս եկել մոտավորապես 200 մարդ: Բողոքավորներն ապարդյուն կերպով փորձում էին վնաս հասցնել մի քանի կառույցների: Ինչպես ճշտում է AP-ն, առանձին քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում ագրեսիվորեն տրամադրված ցուցարարների դեմ, կատարվում են ձերբակալություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս