
Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը խաթարվում է. «Коммерсант»

«Коммерсант»-ը գրում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա:
Առաջին փաթեթի շրջանակում զենքերի և ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտվել են։ Այն կազմել է 200 միլիոն դոլար: Երկրորդ պայմանագիրը, ըստ պարբերականի, ենթադրում է կրակային զենքերի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն:
ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» երկրորդ խմբի մարտավարական համալիրը, նաև Սու-30ՍՄ կորանիչներ: «Այժմ այդ մտադրություններն օդում կախված են»,- ասվում է հոդվածում:
«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ գտնվում է «մեծ հարցականի տակ»։ Այս պահին այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ իրականում տեղի ունենում»,- գրում է «Коммерсант»-ը: