![](/banners/BeFunky-design.jpg)
Պակիստանում 20-ից ավելի երեխաներ են տուժել բեռնատարին ավտոբուսի բախվելու հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/942513.jpg)
Պակիստանի հյուսիսի Հայբեր-Պահտունհվայի նահանգում առնվազն 24 երեխա է տուժել բեռնատարին դպրոցական ավտոբուսի բախվելու հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահներին:
Միջադեպը տեղի է ունեցել Փեշավար քաղաքի արվարձանում: Նշվում է, որ վթարից հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Նրանցից առնվազն տասին հոսպիտալացրել են:
Բժիշկները դպրոցականներից առնվազն երկուսի վիճակը գնահատում են՝ օրհասական: Միջադեպի մյուս հանգամանքները ճշտվում են: Կատարվում է պատահարի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: