Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 10 մլն դոլար հատկացնել ատելությամբ դրդված հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, որը նա բացատրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և նրա հաղթանակի հետ, հայտնում է The New York Times-ը։
Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Այսօր մեկնարկել է Ուզբեկստանի նախագահի արտահերթ քվեարկությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են տեղի ժամանակով ժ. 9.00-18.00-ն մինչև դեկտեմբերի 2-ը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցությանը և իր իրավահաջորդի մասին հարցին, հայտնում է Sputnik Kazakhstan-ը։
Սիրիայի Ալ-Բաբ նահանգում ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են թուրք զինծառայողների վրա, ինչի հետևանքով 3 թուրք զինծառայող է սպանվել։
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է։ Քարիմովայի որդին «ընդամենը լուրեր» է որակել ԶԼՄ-ներում մոր մահվան մասին տարածված լուրերը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 3 ամսով երկարաձգել է զինյալների համաներումը, հայտարարել է Հալեպ նահանգի նահանգապետ Հուսեին Դյաբը քաղաքի արևելյան հատվածի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է RIA Novosti-ն։
ՄԱԿ-ը նոյեմբերի 23-ին նախազգուշացրել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրացման մասին և կոչ է արել երկրներին փակուղուց դուրս գալու համար որոնել խաղաղ կարգավորման ելքեր, հայտնում է TASS-ը։
Չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությանը, Հիլարի Քլինթոնը իր օգտին տված ձայների քանակով ավելի առաջ է անցել Դոնալդ Թրամփից։
Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Ռազմական ինքնաթիռները հարվածել են քուրդ զինյալներին պատկանող 5 թիրախների վրա, ինչից հետո վերադարձել են ռազմաբազա:
«Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Ծախսերի ինդեքսը հաշվելիս հաշվի է առնվում եկամուտը և գումարի չափը, որն անհրաժեշտ է մթերքի անհրաժեշտ քանակ և ծառայություններ գնելու համար, այդ թվում՝ տրանսպորտ, հարմարություններ, ռեստորան, բնակարանային ծախսեր։
Իսլամի հիմնական երկու ճյուղերը: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյութում:
ԱՄՆ արևևլյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
Թուրքիայի զինված ուժերում անցկացված հերթական հետախուզական գործողության արդյունքում բերման են ենթարկվել 34 կասկածյալներ, որոնցից 18-ը ձերբակալվել են:
Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն լայնածավալ ռազմավարժանքներ անցկացրեց Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում՝ իր աջակցությունը ցույց տալու համար, սակայն այդ երկրներն այժմ մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը:
Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «Ռոբերտ Արամ և Մարիաննա Գալստյան, և Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է:
«Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր»:
Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է կատարել Samsung-ի կենտրոնակայանում եւ Ազգային կենսաթոշակային հիմնադրամում (ԱԿՀ): Ինչպես հայտնել է հսկողական գերատեսչությունը, այդ քայլերը երկրի նախագահ Փակ Քըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի հետաքննության մաս են կազմում:
ԱՄՆ պետքարտուղարության նախկին իրավաբան Էդվարդ Սվեյնն ասում է. «Եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն չի ունենա ուղղակի հետևանքներ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
«Սարսանգի ջրամբարը, որն առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության համար` մեծապես գյուղատնտեսական եւ էներգիայի արտադրության տեսնակյունից, գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը կարող է ազատագրվել ԴԱԻՇ-ի զինյալներից մոտակա շաբաթներին։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ադրբեջանական contact.az պորտալի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին դարձյալ ակտուալ է դարձել արտարժույթի պակասուրդը ադրբեջանական բանկերում։
Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր քվեարկել են ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու բանաձևի օգտին, որոնցից ամենավտանգավորը համարվել են Sputnik գործակալությունն ու RT հեռուստաալիքը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն մերժել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձևի նախագիծը, հայտնում է BFM TV-ն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 21 929 աշխատակից է աշխատանքից հեռացվել։