Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին:
«Դա ոչ թե հայկական պատվիրակության, այլ հայկական դիվանագիտության ձախողումն էր»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանին՝ Արցախի հարցի վերաբերյալ կետերը փոփոխելու փոխարեն, այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Իրանը կատարում է իր միջազգային պարտավորությունները, նոր հակաիրանական պատժամիջոցների հայտարարումը հակասում է թե՛ տրամաբանությանը եւ թե՛ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երկրում լրտեսություն իրականացնող խումբ է բացահայտվել:
Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության իրական սպառնալիքը բխում է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պիեր դը Վիլիեն պաշտոնաթողություն է խնդրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ խորը տարաձայնությունների ֆոնին:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին:
«Ի՞նչ եք ուզում, ա՛յ մարդ, մի լեզու է մնացել, էդ էլ խլեք, տակն ի՞նչ է մնալու: Ամեն ինչ պետք է անենք՝ պահպանելու համար, և նաև այնպես պետք է անենք, որ այդ հարցը քննարկման ենթակա չլինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների վեցերորդ խումբը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում է ստացել:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում անհանգստությամբ են ընկալել Ուկրաինայի արևելքում Մալոռոսիա պետություն ստեղծելու մասին հայտարարությունը, և անհրաժեշտ չեն համարում այսպես կոչված «սեպարատիստներին» այդ թեմայի շուրջ մանրամասն մեկնաբանությունների արժանացնել:
Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հինգ թիկնապահներ վիրավորվել են երկրի Կոմունիստական կուսակցության զինված ջոկատի ենթադրյալ անդամների հետ ընդհարման հեեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Մինդանաո կղզու Կոտաբատոյի նահանգում:
Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը կոչ է արել երկրի կառավարությանը նախազգուշացնել Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիներին:
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ստամբուլում կազմակերպված սեմինարի ժամանակ մի խումբ իրավապաշտպանների ձերբակալման, այնուհետև նաև կալանավորման առնչությամբ:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը կարճատեւ զրույց են անցկացրել Համբուրգում «քսյանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ընթրիքի վերջում:
Շվեյցարիայի Կրան Մոնտանա քաղաքում Կիպրոսի շուրջը խորհրդաժողովի ապարդյուն ավարտումը, ինչի վրա մեծ հույսեր էին դրվում, բանակցությունների մասնակիցների կոլեկտիվ ձախողումն է, այլ ոչ թե կողմերից մեկի մեղքը:
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների վեց պաշտպանի կալանավորման փաստը՝ կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրանց:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հուլիսի 19-ին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ճապոնիայում արտակարգ շոգերի հետևանքով մահացել է վեց մարդ, 7 068-ը հոսպիտալացվել են:
Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու տարեց մարդ մահացել է գերսառեցումից: Եվս հինգ մահացել են շմոլ գազի թունավորումից՝ վառարանը սխալ օգտագործելու հետևանքով:
Անկարայի և Բաղդադի հարաբերությունները լարվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան առանց իրաքյան իշխանությունների թույլտվության զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտվող Բաշիքայի շրջան՝ ԻՊ դեմ պայքարում օգնելու պատրվակով: Իրաքի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիային դուրս բերել զորքերը՝ անվանելով դա երկրի ինքնիշխանության ոտնահարում:
Բրիտանական Կոլումբիայում արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոբերտ Թերները նշել է, որ սեփական տները լքած մարդկանց թիվը 45 հազար 806 է: Նա ընդգծել է, որ դա մարդկային տեղաշարժերի հետ կապված ամենամասշտաբային իրադարձությունն է տվյալ շրջանում:
Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները:
Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը 2017-ի երկրորդ եռամսյակում Գեդաբեկի շրջանում արդյունահանել է 12 140 ունցիա ոսկի, 45 718 ունցիա արծաթ և 716 տոննա պղինձ:
Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ծախսերը 2017 թ. 1-ին եռամսյակում կազմել են 199 մլն 387.2 հազար դրամ:
Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է: