Էլ Պասոյի քաղաքագլուխը «տեղային աղետի» ռեժիմ է սահմանել քաղաքում
Էլ Պասոյի (Տեխասի նահանգ) քաղաքագլուխ Դի Մարգոն «տեղային աղետի» ռեժիմ է ահմանել քաղաքի տարածքում: Օգոստոսի 4-ին համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում։ Քաղաքապետն ընդգծել է, որ այդ միջոցը «նահանգի (իշխանությունների) կողմից կակտիվացնի վերականգնման ջանքերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի քաղաքը կարողանա լուծել ողբերգության հետ կապված (խնդիրները), որը տեղի ունեցավ այս հանգստյան օրերին»:
«Տեղային աղետի ռեժիմի հայտարարումը գործի կդնի ֆինանսական եւ ֆիզիկական օգնությունը, ինչպես նաեւ կակտիվացնի արտակարգ պլանը, որը մշակել են Էլ Պասոյի քաղաքի եւ օկրուգի իշխանությունները»,- նշել Է քաղաքագլուխը: Օգոստոսի 3-ին 21-ամյա տղամարդը կրակ է բացել Էլ Պասոյի առեւտրական կենտրոնի տարածքում գտնվող Walmart խանութում: Նա ձերբակալվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես հայտնել են իշխանությունները, զոհվել 20, վիրավորվել եւս 26 մարդ: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Էլ Պասոյի ոստիկանության պետ Գրեգ Ալենը, ողբերգությունից քիչ առաջ ձերբակալվածը սոցիալական ցանցերում զետեղել է չորսէջանոց մանիֆեստ, համակված ռասիստական գաղափարներով եւ ուղղված ներգաղթյալների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: