Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, ինչպես նաեւ խնամակալ դառնալ դեռահասների համար: Այդ մասին հայտնել է սաուդյան «Օքազ» թերթը:

Օրենքի նոր ձեւակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կինը «կարող է ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել է նախկինում»: Մինչ այդ կանայք ստիպված էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունն արտասահման ուղեւորությունների համար: Խնամակալի դերում կարող էր հանդես գալ սաուդացի հպատակուհու ամուսինը, հայրը կամ եղբայրը:

Բացի դրանից, կինն իրավունք է ստացել տղամարդկանց օրինակով խնամակալ լինելու անչափահաս երեխաների համար, նորածիններին գրանցելու պետական մարմիններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031