Ճապոնիան և ԱՄՆ-ը կարող են ազատ առևտրի շուրջը համաձայնության հասնել սեպտեմբերին
Ճապոնիան եւ ԱՄՆ-ն օգոստոսին կվերսկսեն երկկողմ առեւտրական բանակցությունները՝ սեպտեմբերին ընդհանուր համաձայնության հանելու հաշվարկով: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Առաջին հերթին կողմերը ժամանակի պակասի պատճառով մտադիր են կենտրոնանալ առավել սուր տարաձայնությունների կարգավորման վրա, որոնք վերաբերում են ավտոմոբիլների, պահեստամասերի, ինչպես նաեւ տավարի մսի մաքսերին:
Բանակցությունները կվերսկսվեն արդեն այս շաբաթ. օգոստոսի 1-ին եւ 2-ին Վաշինգտոնում պլանավորված են Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգիի կոնսուլտացիաներն առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Վերջին անգամ նրանք հանդիպել են հունիսին Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովից առաջ:
Վերջին հաշվով երկու երկրներն էլ ցանկանում են առեւտրի շուրջն ընդհանուր համաձայնության հասնել սեպտեմբերի վերջին, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շանս կունենա հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ն ապրիլին սկսել են նոր ձեւաչափով առեւտրական բանակցությունները Մոտեգիի եւ Լայթհայզերի մասնակցությամբ: Երկրների մինչեւ մինչ այժմ ազատ առեւտրի շուրջը համաձայնագիր չկա, եւ դրա կնքման պայմանները սուր հակասությունների առարկա են դարձել Ճապոնիայի ներսում, որտեղ մաքսերի էական նվազեցման դեմ է հանդես գալիս ազդեցիկ գյուղատնտեսական շահապաշտպան խմբակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: