Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:
Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Տրիպոլիում կառավարող երկրի ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը՝ պատասխանելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի հետ գլխավոր տարաձայնության մասին հարցին։
«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ:
Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցյալ տարվա տվյալների համեմատությամբ 2 տոկոսով աճել է, ընթացիկ տարում զոհվել է 1662 խաղաղ բնակիչ, ասված է զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ-ի գործակալությունները 2017 թվականի առաջին կիսամյակում երկրի իրադրության վերաբերյալ։
«Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասել է ՀՀ նախագահը:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեսիջները կարևոր էին»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին :
Ճապոնացի բժիշկները հավաստել են Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում երկարատեւ տեղատարափ անձրեւներից հետո սողանքների եւ հորդացումների հետեւանքով եւս երկու մարդու մահը, այսպիսով տարերքի զոհերի ընդհանուր թիվն այս պահին հասել է 34-ի։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին ավարտել է Ուկրաինայի համար երեք տարի ժամկետով ժամանակավոր առեւտրական արտոնությունների ընդունման ընթացակարգը:
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ Նախագահը։
Քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է եւ գտնվում է Ռաքա քաղաքից հարավ, հաղորդել է Reuters գործակալությունը:
Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նյու Դելիում՝ Ազգային խորհրդարանում եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովներում հուլիսի 17-ին մեկնարկել է քվեարկությունը Հնդկաստանի նոր նախագահի ընտրություններում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ գտնվող, նրան կալանավորելու մասին որոշում կա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրն Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջոմ սահմանիային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով:
Վենեսուելացիների ավելի քան 98 տոկոսը, որոնք քվեարկել են ընդդիմության կազմակերպած ժողովրդական հանրաքեի ժամանակ, արտահայտվել են Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) գումարման դեմ:
Չինաստանի Ցզիլին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած:
Զինծառայողների տեղափոխող Կամերունի ռազմանավը երկրի հարավ-արևմտյան ափերին շուռ է եկել:
Անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 2900 մարդ և 203 օդային միջոց: Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն արդեն ծախսել են մի քանի տասնյակ միլիոն դոլար անտառային հրդեհների մարման նպատակով:
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ծովափին խփած կայծակի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում և փոքրահասակ երեխա:
Պաշտոնական այցով այսօր՝ հուլիսի 17-ին, Վրաստան կայցելի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Պորոշենկոն Թբիլիսի կժամանի տիկնոջ, Ուկրաինայի կառավարության ու գործարար համայնքի ներկացուցիչների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimanche հրատարակության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Վերսալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սիրիայի հարցով Փարիզի և Մոսկվայի միջև համագործակցությունն անցել է նոր մակարդակ։
Շոտլանդիայում գտնվող Ալվա կղզին, որը զբաղեցնում է ավելի քան 1800 հեկտար տարածք, 5.56 մլն ԱՄՆ դոլարով հանվել է վաճառքի: