Կենտրոնական Չինաստանում սելավի զոհ է դարձել ինը մարդ
Ինը մարդ է զոհվել, եւս չորսն անհայտ կորած են համարվում Չինաստանի կենտրնական մասի Հուբեյի նահանգում լեռնային հոսքի իջնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Դոբիի կիրճի տուրիստական գոտում: Այս պահի դրությամբ 61 մարդ փրկվել է, ինը հոգի զոհվել է, եւս չորսը համարվում են անհայտ կորած: Նշվում է, որ զոհերի ինքնությունը նախնական կարգով արդեն պարզվել է, որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: