Բաժիններ՝

Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում

Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 4-ին Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում: Այդ մասին հաղորդում է Իրաքի ԱԳՆ-ն:

«Եռակողմ հանդիպումը կանցկացվի Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն արաբական երկրների համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տնտեսական ասպեկտները՝ Իրաքում իրավիճակի կայունացման նպատակով: ԱԳ նախարարները մտադիր են քննարկել նաև ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր փոխանակել առավել կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային զարգացման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031