Որպես Եվրոպացի զբոսաշրջիների նվազման պատճառ Օնարանը առաջ է քաշում Թուրքիայի ներսում տիրող քաղաքական լարված իրավիճակը, և քաղաքական իշխանությունների հռետորիկան։ Ըստ Օնարանի եվրոպացի զբոսաշրջիկներին նորից գրավելու համար, թուրք քաղաքական գործիչները պետք է մեղմացնեն քաղաքական հռետորիկան։
«ՀՀ նախագահի արած ցանկացած նախադասություն, ելույթ, հարցազրույց երբեք չպետք է անջատել այս ժամանակահատվածում նրա ունեցած որևէ ելույթի, հարցազրույցի կամ ասածի կոնտեքստից»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հետ կանգնել երկրում թմրամոլության դեմ պայքարից՝ չնայած միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությանը, հաղորդել է France-Presse գործակալությունը։
Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում առնվազն հին մարդ է վիրավորվել, նրանցից երկուսը՝ լուրջ, անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով:
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ներկայումս գործող դրամական միավորից՝ ռիալից, նորի՝ թումանի անցմանը:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխման գործընթացը համեմատել է կոյուղու համակարգի մաքրման հետ:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբերը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրք-գերմանական համագործակցությունը ռիսկի ենթարկելու համար:
Մի քանի երկրներ, որոնց թվում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Վենեսուելան, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը 2018 թվականի մարտ ամսից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
«Իրանն ու Հայաստանն արդեն մեկ կարևոր նախագիծ իրականացրել են. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է։ Մենք պետք է մեր օրակարգում պահենք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը»։
Ադրբեջանում Սաբաիլի շրջանի դատարանի կողմից 3 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահի օգնական, «Ազադլըգ» թերթի շրջանառության գծով տնօրեն Ֆաիգ Ամիրլին, ով մշտապես վարել է ընդդիմադիր գործունեություն և հակադրվել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին:
Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են Սիրիայի արեւելքի Դեր Զորի նահանգը:
«Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի ենթարկեն»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հուլիսի 18-ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 24-ին խոստովանել է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին:
Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք է ստեղծել հանրապետության անվտանգությանը:
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական փոխադրող մեքենայի վրա, որում զինվորականներ են եղել:
ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները պատրաստ են ՕՊԷՔ-ի հետ երկխոսության: Այս մասին հայտնել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ քրգործով հուլիսի 24-ից դատական նիստի մեկնարկը ևս մեկ անգամ շեշտադրում է այդ երկրում լրագրությունը պաշտպանելու ու լրատվամիջոցների ազատությունը բարելավելու անհրաժեշտությունը:
Քաբուլում հուլիսի 24-ին իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 35-ի:
Բաքվի Յասմալի թաղամասում բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սկսել է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով, հուլիսի 23-ի երեկոյան ժամանել է Քուվեյթ:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որը 24 մարդու կյանք է խլել:
Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել է: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի:
Միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղեւորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով:
Եգիպտոսի բանտերում պահվող գրեթե 600 մարդ հուլիսի 23-ին ազատ են արձակվել երկրի նախագահի հայտարարած համաներումով, որը հայտարարվել է ազգային տոնի՝ 1952 թվականի հուլիսի 23-ի Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Նրանք կարող են բացել տարայի կափարիչը, լուծել գլուխկոտրուկներ և գտնել լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը։
Ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա են մահացած գտել միգրանտներ փոխադրող բեռնատարի կցորդում, Տեխաս նահանգի հարավում։
Կոմունիզմի շինարար խորհրդային մարդը պետք է ունենար «բարոյական բարձր նկարագիր», այլ ոչ թե միլիցիոներների թևերից կախված` հասցվեր սթափարան: Սթափարան ընկնելը կարող էր փչացնել մարդու կարիերան, զրկել նրան առաջխաղացման հնարավորությունից և անդառնալի վնաս բերել նրա վարկին: