Բաժիններ՝

Հուսիները Սաուդյան Արաբիայում գրոհել են երկու օդանավակայանի և ավիաբազայի վրա. Al Massira

«Անսար Ալլահ» եմենական խռովարար շարժման կողմնակիցներն (հուսիներ) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են սաուդյան Աբհա եւ Նաջրան քաղաքների օդանավակայանների վրա: Այդ մասին հայտնել է եմենական Al Massira հեռուստաալիքը: Նշվում է, որ գրոհի է ենթարկվել նաեւ Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում գտնվող Հալիդ թագավորի ավիաբազան: Գրոհների թիրախները եղել են ռազմական տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ անօդաչուներ:

Հեռուստաալիքը նաեւ պնդում է, որ հարձակման հետեւանքով խախտվել է օդանավակայանների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Սաուդյան Արաբիայում գրոհի փաստն առայժմ չեն հաստատում: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս