Բաժիններ՝

Ադրբեջանում նախատեսում են բացել հայագիտական հետազոտությունների բաժին

Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կենտրոնում նախատեսվում է բացել հայագիտական հետազոտությունների բաժին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազերտաջ» լրատվական գործակալությունը:

«Մենք պետք է համակողմանիորեն ուսումնասիրենք Հայաստանի տնտեսությունը, պատմությունը, գրականությունը և նրա վարած պետական քաղաքականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում բացել հայոց լեզվի դասընթացներ: Ադրբեջանում քիչ են հայերենին տիրապետող մասնագետները»,- նշել է նա:

Շաֆիևը նաև հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում և իրենց նպատակները հակամարտության իրողությունը համաշխարհային հանրությանն ու միջազգային փորձագետներին ներկայացնելը և նրանց հետ համագործակցություն հաստատելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս