ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման՝ 2011 թվականին վերացված պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել է վերջին երկու տարվա ընթացքում:
Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն ընդունել է, որ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելը դյուրին չի լինի:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո ԱՄՆ-ում այդ կործանիչների համար հատուկ կրթություն ստացող թուրք օդաչուները սկսել են վերադառնալ Թուրքիա, իսկ այդ երկրի կողմից արդեն գնված չորս Ֆ-35-երը մնացել են ԱՄՆ-ում:
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է 6 հազար միավոր բնակարանի շինարարությունը հրեա նորաբնակների համար եւ 700 տների ու բնակարանների կառուցմանը պաղեստինցիների համար Հորդանան գետի Արեւմտյան ափին:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ չեն ազդի Իրանի ազգային շահերի պաշտպանության նրա աշխատանքին:
Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը:
Վրաստանի ծովափնյա Չակվի քաղաքի երկաթուղային կայանի մոտ Բաթումի-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է զբոսաշրջիկին:
Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ:
վ
Բրիտանական բանկային սեկտորը պատրաստ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ցանկացած սցենարի:
«Ռոստեխը» շուրջ 2,6 հազար ՊՎ-26 տիպի հատուկ փամփուշտներ կմատակարարի «Ավիալեսօխրանա»-ին անտառային հրդեհները մարելիս անձրեւի առաջացման համար:
Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել է փոխհամաձայնության հասնել:
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վստահություն է հայտել, որ երկրի ազգային արժույթը, որը մեկուկես ամսում արժեզրկվել է 6,6 տոկոսով, կամրապնդվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 5-ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»:
Ալյասկան, որն ԱՄՆ-ի ամենահյուսիսային եւ տարածքով խոշորագույն նահանգն է, հայտնվել է անոմալ շոգի եւ սաստիկ հրդեհների ճիրաններում, որոնք մոլեգնում են այստեղ, ինչպես եւ աշխարհի այլ արկտիկամերձ տարածաշրջաններում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ էլ իր ընտանիքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին Բրազիլիան հայտարարել է Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս:
Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա:
«Վիպա» արեւադարձային փոթորիկը օգոստոսի 1-ի առավոտյան հասել է Չինաստանի հարավի Հայնան կղզի՝ իր հետ առատ տեղումներ բերելով հարեւան տարածաշրջաններ՝ Գուանդունի նահանգ եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 31-ին հաստատել է Քելլի Քրաֆթի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներայացուցչի պաշտոնին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 31-ին երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ավելի վաղ կիրառված սահմանափակումների գործողությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանին կխանգարեն ստեղծելու միջուկային զենք:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կողմերի կոնսուլտացիաներ են սկսվել սիրիական խնդրի կարավորման բարձր մակարդակի հանդիպման շրջանակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտաքն գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում հրապարակել է գրառում, որով ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հյուսիսում, Գրենլանդիայում եւ Ալյասկայում մոլեգնող հրդեհների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր հաղորդագրությունները համարել է պաշտպանության միակ ձեւն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հարձակումներից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է նվեր ընդունել իր գիպսե կիսանդրին, որն սկսել են վաճառել Համացանցում
Գերմանիայում DELO արդյունաբերական սոսնձի արտադրության ընկերությունը 17,2 տոննա քաշով բեռնատար է օդ բարձրացրել սոսնձի միջոցով եւ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: