Բաժիններ՝

Ճապոնիայում 2018 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ երկու հանցագործ է մահապատժի ենթարկվել

Ճապոնիայում օգոստսի 2-ին երկու դատապարտյալներ են կախաղան բարձրացվել երկրի արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով: Մահապատժի ենթարկվածների անունները եւ այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Վարչապետ Սինձո Աբեի ներկայիս կառավարության օրոք ի կատար է ածվել արդեն 38-րդ մահվան դատավճիռը: Անցյալ տարի, մասնավորապես, Ճապոնիայում կախաղան են բարձրացվել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի 13 զինյալներ եւ ղեկավարներ: Նրանք մահապատժի են ենթարկվել մի շարք սպանությունների կազմակերպման համար, ներառյալ գազային գրոհը Տոկիոյի մետրոյում 1995 թվականի մարտին, երբ զոհվեց 13 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս