
Պանամայի և Կոլումբիայի զինվորականները ավելի քան 4,5 տոննա կոկաին են բռնագրավել

Կարիբյան ծովում ավելի քան 4,5 տոննա կոկաին է բռնագրավվել Պանամայի ազգային սահմանապահ ծառայության եւ Կոլումբիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով կոլումբիական ՌԾՈՒ-ի հայտարարությունը:
Կոլումբիայի զինվորականները տեղեկատվություն էին ստացել թմրանյութերի խմբաքանակի մասին, որոնք հինգ կոլումբիացիներ տեղափոխում էին արագընթաց մոտորանավով՝ շարժվելով դեպի Պանամա:
Նավի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները փոխանցվել են պանամացի սահմանապահներին, որոնք կալանել են մաքսանենգ ապրանք վոխադրող մոտորանավը: Դրանում ընդհանուր առմամբ 4.57 տոննա կոկաին է եղել:
Հետաքննության վարկածով՝ մաքսանենգներն ուղեւորվում էին կենտրոնամերիկյան երկրներից մեկը: Նրանք ձերբակալվել են ու հանձնվել ոստիկանությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: