Բաժիններ՝

Կաննում բնապահպանական սահմանափակումներ կմտցվեն կրուիզային նավերի նկատմամբ

Կանն առողջարանային քաղաքը մտադիր է բնապահպանական խիստ սահմանափակումներ մտցնել կրուիզային նավերի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով քաղաքի իշխանություններին:

Ինչպես ցույց է տվել նրանց պատվերով կատարված հետազոտությունը, 12 ամսվա ընթացքում կրուիզային հանրանավերն իրենց հետ Կանն են բերում այնքան աղտոտվածություն, որը համեմատելի է մեկ միլիոն ավտոմեքենաների արտանետումների հետ: Այժմ, սկսած 2020 թվականից, սահմանվում է, մասնավորապես, մի կանոն, որը տուրիստական նավերին արգելում է հատել նավահանգստի արտաքին ջրատարածքի սահմանն այն դեպքում, եթե դրանք օգտագործում են այնպիսի վառելիք, որում ծծմբի պարունակությունը գերազանցում է 0,1 տոկոսը:

Դա ավելի խիստ նորմա է վառելիքի նկատմամբ, քան այն, որը 2015 թվականից գործում է ամբողջ Ֆրանսիայում, եւ ծծմբի պարունակությունը մարդատար նավերի վառելիքում սահմանափակում է1,5 տոկոսով: Իսկ մնացած նավերի համար այն հավասար է 3,5 տոկոսի, բայց միայն այն դեպքում, եթե հանրանավի կայանումը չի գերազանցում երկու ժամը:

Կաննը կարեւորությամբ չորրորդ տուրիստական նավահանգիստն է Ֆրանսիայում. այն զիջում է միայն Մարսելին, Այաչոյին եւ Հավրին: Իշխանությունները հույս ունեն, որ այս տարի կրուիզային հանրանավերով քաղաք կժամանեն առնվազն 400 հազար զբոսաշրջիկներ, որոնք Կաննում կծախսեն մոտավորապես 56 մլն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս