Բաժիններ՝

«Ատելությանը տեղ չկա մեր երկրում». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «ձեռնամուխ լինել» զանգվածային գնդակահարությունների խնդրին: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Նա Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյի, գլխավոր դատախազ եւ արդարադատության նախարար Ուիլյամ Բարի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ քննարկել է մարդկանց զանգվածային գնդակահարության դեպքերի կանխման հնարավոր ուղիները: Պետության ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդիրը գոյություն ունի արդեն շատ տարիներ, եւ դրան անհրաժեշտ է վերջ դնել:
«Ատելությանը տեղ չկա մեր երկրում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ երկու դեպքում էլ հրաձգությունը կապված է եղել «հոգեկան հիվանդության» հետ:
«Նայեք երկու միջադեպերին, դրանք հոգեկան հիվանդություն են: Դրանք մարդիկ են, ովքեր շատ եւ շատ լուրջ հոգեպես հիվանդ են»,- ամփոփել է նա:
Ավելի վաղ Դեմորատական կուսակցությունից քաղաքական գործիչները Թրամփի վարչակազմին մեղադրել են զանգվածային հրաձգության դեպքերի համար: Նրանք հայտարարել են, որ նախագահը վախ, ատելություն եւ մոլեռանդություն է բորբոքում, իսկ հարձակումների պատճառը պետության ղեկավարի ազգայնականությունն ու հակամիգրացիոն հռետորաբանությունն են:
Հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի է ունեցել երեք զանգվածային գնդակահարություն. Չիկագոյում եւ Դեյթոնում (Օհայոյի նահանգ), որտեղ ընդհանուր առմամբ սպանվել է ինը մարդ եւ տուժել՝ 33-ը, եւ էլ Պասոյում (Տեխասի նահանգ), որտեղ զոհվել է 20 մարդ եւ տուժել մի քանի տասնյակ հոգի: Հարձակումից քիչ առաջ տեխասցի հրաձիգը Համացանցում հրապարակել է մանիֆեստ, որում նվիրվածություն է հայտնել աջ ծայրահեղականների գաղափարներին եւ հայտարարել, որ հանդես է գալիս ԱՄՆ «լատինամերիկյան ներխուժման» դեմ: Նրա զոհերի թվում, վերջին տվյալներով՝ եղել են յոթ մեքսիկացի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս