Բաժիններ՝

Թուրքիայում աճել է ապօրինի զենք ունեցողների թիվը

Թուրքիայում անձնական զենք կրողների թիվը անցնում է 25 միլիոնը։ Ընդ որում՝ զենքերի 85%-ը ապօրինի է՝ առանց պատշաճ թույլտվության։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այդ զենքերի գործադրմամբ բռնության դեպքերն էլ 4 տարում 69 տոկոսով աճել են։ Ըստ մասնագետների՝ միջոցներ պետք է ձեռնարկվեն բնակչության շարունակական «զինումը» կանխելու նպատակով։

Մասնավորապես Դիրաբեքիրի փաստաբանական պալատն  «Մի´ զինվիր» կարգախոսով ակցիա է նախաձեռնել։ Այս փաստաբանական պալատի անդամ 4 փաստաբան 2019 թվականին սպանվել են հենց ապօրինի զենք կրողների կողմից։ Դիարբեքիրի փաստաբանական պալատը կոչ է անում բարդացնել զենք ձեռք բերելու կարգը և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ըստ փաստաբանական գրասենյակի գլխավոր քարտուղար Օմեր Շերանի՝ վերջին 10 տարում Թուրքիայում ապօրինի կամ օրինական զենքերի թիվն աճել է 10 անգամ, և դրան զուգահեռ աճել են նաև դրանց գործադրմամբ հանցագործությունների և բռնության դեպքերը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում զենքի գործադրմամբ 2.279 մարդ սպանվել է,  3.762 մարդ էլ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031