«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այդ մասին շատ հստակ չի ասում քաղաքական լեզվով, բայց բացահայտ ասում է քաղաքագետների միջոցով։ Մասնավորապես, քաղաքագետ, պատգամավոր Մուսաբեկովի հարցազրույցում հստակ ասվում էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ վստահության մեխանիզմների ձևավորմանը, քանի որ այդ դեպքում, ըստ նրանց, կամրանան հայկական կողմի դիրքերը։ Որքան շատ է համաշխարհային վերահսկումը, այնքան ավելի են ամրանում Հայաստանի դիրքերը։ Այդպես է մտածում պարոն Մուսաբեկովը, և ես նրա հետ համաձայն եմ»։
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
«Մի բանաձև էր ընդունված Արցախի վերաբերյալ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որ Արցախը պետք է ամեն ինչում լինի կատարյալ՝ նախագահական ընտրություններն այդ շարքի մեջ չի մտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով օրերս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, որի արդյունքում երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը:
Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Սոչիում ՌԴ նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը:
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, և ըստ նրա՝ նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին:
Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ:
Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։
Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:
Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:
«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։
Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում:
ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն է պահանջվում միջազգային հանրակցության կողմից:
Սոնորայում օդի ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 40 աստիճանը՝ երբեմն հասնելով 50 աստիճանի: Իրավիճակն ավելի է բարդանում խոնավության բարձր մակարդակի պատճառով:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա:
Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,- գրում է ադրբեջանական մամուլը:
Ըստ նախնական տվյալների, կայքերում զետեղված տեղեկության` Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում:
Վերջին տասնամյակում համաշխարհային հանարկցությունը դրական առաջընթացի է հասել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի բնագավառում, ասված է մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ)/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ)՝ հուլիսի 19-ին հրապարակված զեկույցում։