Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
Չինաստանում վերջին հինգ տարում բնակչության զբաղվածության ոլորտի իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է եղել, գրանցված քաղաքային գործազրկությունը եւ հարցումների տվյալներով գործազրկությունը եղել են «համեմատաբար ցածր մակարդակի վրա»:
Նյու Յորքի Թոմփքինս-պուրակում անցկացվել է շների զգեստավորված Հելոուին-շքերթը, որին մասնակցել են մարդու՝ 500-ից ավելի չորսոտանի բարեկամներ, տեղեկացնում է Sputnik-ը:
ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել:
Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել:
Կասպից ծովում ռուսական նավատորﬕ հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորﬔրի ﬕջև համագործակցության հետ կապված հարցեր:
Անցած չորս տարիներին Չինաստանի տնտեսությունը տարեկան աճել է միջինը 7,2 տոկոսով, համաշխարհային տնտեսության մեջ նրա տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը:
Չինաստանի տնտեսությունը կարող է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ գնահատական կտրվի այդ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մադրիդի միջոցառումներին, կարող է կայանալ հոկտեմբերի 26-ին:
Անկարան ենթադրյալ հանցագործների արտահանձնման 81 հարցում է ուղարկել Բեռլին այն ժամանակվանից, երբ 2016 թվականի հուլիսին կատարվեց պետական հեղաշրջման փորձ:
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) (Կենտրոնական բանկի) կառավարիչների խորհրդի անդամ Ջերոմ Փաուելը, Սթանֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Թեյլորը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 23-ին չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ, որտեղ հանդիպում է անցկացրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կկայանա նոյեմբերի 7-ի եւ 10-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, ստույգ ժամկետը դեռ չի որոշվել:
Թբիլիսիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Վրաստանի գործարարների բիզնես-համաժողովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ալեքսեյ Մեշկովին նշանակել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան:
Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը՝ պատասխանելով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի արտակարգ միջոցների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը դե ֆակտո ուղղակի կառավարում է սահմանում Կատալոնիայում։
Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 20-ին կայացել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը, որը նախագահել է Սի Ցզինպինը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի:
Կառավարության աջակցության շնորհիվ Չինաստանի հյուսիս-արեւմուտքի հեռավոր գյուղերից մեկի 19 աղքատացած ընտանիքներ, որոնց անդամների թվում կան անաշխատունակներ, մինչեւ այս տարվա վերջը կազատվեն աղքատությունից:
Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է:
Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել:
Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հոկտեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքներով տեղ կստանա երկրի խորհրդարանի վերին պալատում:
ԱՄՆ-ի զինվորականները տարհանման վարժանքներ են անցկացնում Հարավային Կորեայում ի դեպս արտակարգ դրության Կորեական թերակղզում:
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է գոլֆ խաղալ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ եւ ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, որը հրաժարվում է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը:
Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 85-ը՝ տուժել երկրում մոլեգնող «Լան» հզոր թայֆունից:
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին: