Թրամփը Կիմ Չեն Ունի ծննդյան օրը շնորհավորել է Հարավային Կորեայի ղեկավարի միջոցով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Որքան ինձ հայտնի է, ուղերձը Հյուսիսային Կորեային է փոխանցվել համապատասխան կարգով»,-լրագրողներին հայտարարել է Մուն Չժե Ինի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ույ Յոնը՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո: ԱՄՆ կատարած ուղեւորության ընթացքում նա հանդիպում է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Կիմ Չեն Ունի ծննդյան օրը հունվարի 8-ն է:
Կիմ Չեն Ունը Ամանորին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան շուտով կցուցադրի մշակված ռազմավարական զենքի նոր տեսակը: Դրան ի պատասխան Թրամփը հայտարարել է, թե ինքը հավատում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կկատարի ԿԺԴՀ-ի միջուկազերծման պարտավորությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: