Անտառային հրդեհների պատճառով արտասահմանյան դեսպանությունները դադարեցնում են աշխատանքը Կանբերայում. FT
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին: Այդ մասին հայտնել է Financial Times բրիտանական թերթը:
Այսպես, «օդի՝ առողջության համար վտանգավոր աղտոտման պատճառով» ժամանակավորապես փակվել է Հունգարիայի դիվանագիտական առաքելությունը: Ավելի վաղ այդ պատճառով Կանբերեում իրենց գործունեությունը դադարեցրել են Իռլանդիայի եւ Իտալիայի դեսպանությունները: Էստոնիայի դեսպանությունը, նրա դիվանագետների հաղորդագրության համաձայն, աշխատանքը կվերսկսի Սիդնեյում:
Կանբերայի առեւտրի պալատի գործադիր տնօրեն Մայքլ Շապերի տեղեկատվության համաձայն, քաղաքում փակվել են նաեւ բազմաթիվ կառավարական ինստիտուտներ: Ավստրալիայի իշխանություններն օդի աղտոտման սաստկանալու կապակցությամբ հայտարարել են, որ օդի որակի վերաբերյալ տեղեկությունները հրապարակեն յուրաքանչյուր ժամ, այլ ոչ թե օրվա միջին ցուցանիշները, ինչպես դա անում էին ավելի վաղ: Հունվարի 10-ին նրանք գրեթե մեկ քառորդ միլիոն մարդու կոչ են արել լքել իրենց տները հրդեհի մեծ վտանգի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: