Բաժիններ՝

Բրիտանական ընկերությունը 7 էկրանով նոութբուք է ստեղծել

Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ էկրան: Aurora 7 սարքն ստեղծվել է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այդ մասին, հայտնել է Somag News-ը:

Դյուրակիր համակարգիչն ստացել է մեծածավալ կորպուս եւ հիմնական էկրան, որին ամրացված է եւս հինգ դիսփլեյ: Յոթերորդ լրացուցիչ էկրանը ներսարված է դեւայսի ստեղնաշարի ներքո: Չորս էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ եւ 4K լուծաչափ, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ եւ Full HD լուծաչափ: Սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը եւ արժեքը չեն բացահայտվում:

Expanscape-ը պատմել է, որ նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կարծրամարմին կուտակիչով եւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքի մշակողները հայտարարել են, որ գաջեթը գտնվում է արտադրման փուլում, առաջիկայում ընկերությունը խոստացել է պատրաստի մոդելը թողարկել վաճառքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս