Բաժիններ՝

Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռին

Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի արդյունքում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Մարդկային սխալի արդյունքում և պատահականորեն այդ ինքնաթիռը խոցվել է»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս