Բաժիններ՝

Կանադական պատվիրակությունն ուղևորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737-ի վթարը

Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Կանադայի 10 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Իրան՝ հետաքննելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետեւանքով այդ երկրի քաղաքացիների զոհվելու հանգամանքները»,-Մուսավիի խոսքը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ այդ որոշումն «ընդունվել է Իրանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031