Բաժիններ՝

Իրանի ՀՕՊ համակարգը ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Նա հավելել է, որ թիրախը 19 կմ հեռավորության վրա է եղել: ՀՕՊ համակարգի օպերատորը կորցրել է հրամանատարի հետ կապը և գործելու որոշումը կայացրել է ինքնուրույն: Նա 10 վայրկյան է ունեցել որոշելու ՝ հարվածել թիրախին, թե ոչ, և Հաջիզադեի խոսքով՝ նա վատ ընտրություն է կատարել:

Հրամանատարը միևնույն ժամանակ նշել է, որ հրամայել են դադարեցնել օդային երթևեկությունը Իրաքի ամերիկյան բազայում հարվածների ժամանակ, բայց այդ պահանջը չի կատարվել: Հաջիզադեն բացատրել է նաև, թե ինչու է Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հերքել, որ ինքնաթիռը խոցվել է: Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբը տեղեկություն է ստացել վթարի պատճառների մասին այն նույն օրը, երբ դա տեղի է ունեցել, բայց չի հաղորդել ավիացիոն իշխանություններին:

Հրամանատարը նաև շեշտել է, որ  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջությամբ պատասխանատու է կատարվածի համար և կհամաձայնվի մեղավորների հետ կապված ցանկացած որոշման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս