Բաժիններ՝

Ավստրալիայի հարավում անտառային հրդեհն ավելի քան 500.000 հա տարածք է ճարակել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել: Անհապաղ տարահանման կարգադրություններ են թողարկվել մոտակա շրջանների բոլոր բնակիչների համար: Հունվարի 10-ին այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը։

Թերթի տվյալներով՝ զանգվածեղ հրդեհն արդեն անցել է Թալբինգո, Վոնդալգա, Կունամա եւ Բաթլոու քաղաքներով, որոնց բնակիչները տարահանվել են հունվարի 9-ին: Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգների՝ բռնկման օջախի մերձակա ինը շրջանների համար կատարվել են անհապաղ տարահանման կարգադրություններ:
Այս պահին նահանգի տարածքում արձանագրվել է 134 անտառային հրդեհ, որոնցից 54-ը մնում է չտեղափակված:

Ընդգրկուն անտառային հրդեհներն Ավստրալիայի արեւելյան ծովեզերքին սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին: Այս պահին կրակով են բռնված զգալի տարածքներ մայր ցամաքի հարավ – արեւելքում՝ Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգներում, հարավային ափի մի քանի տարածաշրջաններ փակ են զբոսաշրջիկների համար, իսկ դրանց բնակիչներն շտապ տարահանման կարգադրություն են ստացել: Հրդեհների հետեւանքով մայր ցամաքում ոչնչացել է ավելի քան 8 միլիոն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 4 հազար վարչական եւ տնտեսական շինություն: 2019 թվականի հոկտեմբերից կրակի ճիրաններում զոհվել է 25 մարդ, այդ թվում չորս հրշեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս