Բաժիններ՝

ԱՄՆ-ը Կիևին կարևոր տվյալներ է փոխանցել Իրանում ինքնաթիռի կործանման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները: Այդ մասին հունվարի 10-ին Twitter-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին հանդիպում ենք ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների, մասնավորապես, Ուկրաինայում դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ,-գրել է Պրիստայկոն:-Ստացել ենք կարեւոր տվյալներ, որոնք կհետազոտվեն մեր մասնագետների կողմից: Ուկրաինայի ԱԳ ղեկավարը հավելել է, որ խոսակցություն է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Ավելի վաղ Զելենսկին կոչ է արել միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս