ԱՄՆ-ի արբանյակը իրանական երկու հրթիռի ջերմային հետք է արձանագրել դեպի Boeing տանող ճանապարհին
ԱՄՆ-ի հետախուզական հրթիռն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցչի, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը համոզված է, որ իրանական ռադարը թիրախավորել է ուկրաինական ինքնաթիռը եւ հետո դրա վրա արձակվել են «երկիր-օդ» դասի երկու հրթիռ, որոնք խոցել են օդանավը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստճան ներկայացուցչի, որը ծանոթացել է հետախուզության տվյալներին, հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության երկու SA-15 (ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դասակարգմամբ այդպես է անվանվում ռուսական արտադրության «Տոր-Մ1» համալիրը) զենիթային հրթիռներով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: