«Այս առավոտը լավը չէր, բայց այն բերեց ճշմարտություն». Զելենսկի
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար: Զելենսկին այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այս առավոտը լավը չէր, բայց այն բերեց ճշմարտություն: Դեռ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտից առաջ Իրանը իրեն մեղավոր ճանաչեց ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: Բայց մենք պնդում ենք, որ Իրանն ամբողջությամբ ընդունի մեղքը:
Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք և բաց հետաքննության պատրաստակամություն, մահացածների մարմինները վերադարձ, փոխհատուցման վճարում, դիվանագիտական ուղիներով պաշտոնական ներողություն, ակնկալում ենք, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Զելենսկին: