Վրաստանում կարգելվի մեքենայի ղեկը տեղափոխելը

2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն:

Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել։

Ըստ վերգետնյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների համար, որոնք 2020-ի ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչ այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031