Չինաստանում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված առաջին մարդը

Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝  հղում անելով բժիշկներին:

Դեռ պարզ չէ, արդյոք վիրուսն է դարձել տղամարդու մահվան պատճառ: Վիրուսի հայտնաբերումից առաջ նրա մոտ ախտորոշվել է որովայնի ուռուցք և լյարդի քրոնիկ հիվանդություն:

Դեկտեմբերին Չինաստանում տեղի է ունեցել անհայտ վիրուսի համաճարակի բռնկում:

Ընդհանուր առմամբ այդ վիրուսը հայտնաբերվել է 41 մարդու մոտ, նրանցից յոթը գտնվում են ծանր վիճակում: Հունվարի 3-ից ի վեր նոր վարակներ չեն հայտնաբերվել:

Չինաստանում անցկացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սա կարող է լինել կորոնավիրուսի նոր տեսակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031