Սկանդալ Վրաստանում. պատճառը կես միլիարդ լարի արժողությամբ ժամկետանց դեղերն են
Վրաստանի առողջապահության նախարարությունը դուրս է գրել ավելի քան 560,6 միլիոն լարի (194,5 միլիոն դոլար) արժողությամբ հեպատիտ C-ի անվճար բուժման պետական ծրագրով հատկացված դեղամիջոցներ՝ դրանց ժամկետը լրանալու հետևանքով: Տվյալները տրամադրել է Վրաստանի պետական աուդիտի գրասենյակը: Այս մասին գրում է shanttv.am-ը:
Հեպատիտ C-ի բուժման անվճար ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2015-ից: Ամերիկյան Gilead Science ընկերությունը երկրին տրամադրում է թանկարժեք դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են այս հիվանդության բուժման համար: Բոլոր շահառուները անվճար կերպով են դեղեր ստանում:
Աուդիտի գրասենյակի հաշվետվությունն ընդգրկում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Աղբյուրի համաձայն` ավելի քան 2,3 հազար մարդ կարող է բուժվել հեպատիտ C-ով վերոհիշյալ ժամկետանց դեղերի շնորհիվ:
Իրավիճակի հիմնական պատճառը գործակալությունը նշում է ծրագրի շահառուների զգալի կրճատումը 2017 թվականի հուլիսից: Մեկ այլ պատճառ էլ բուժման ռեժիմի փոփոխությունն է` եղած դեղերը նոր դեղամիջոցներով փոխարինելը, որը հնացած դեղորայքի կուտակման պատճառներից է:
Անցած տարվա աշնանը Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հեպատիտ C պետական ծրագրում ընդգրկված 56000 քաղաքացի ավարտել է բուժումը: Նրանց ավելի քան 98%-ը բուժվել է: