Բաժիններ՝

Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ է վերցնում

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր է երեխայի խնամքի արձակուրդ վեցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում է հունվարին։

«Ես կցանկանայի, որ շրջակա միջավայրի նախարարությունում աշխատակիցները կարողանան, առանց անհարմար զգալու, երեխայի խնամքի արձակուրդ վերցնել»,- մեջբերում է նրա խոսքը Կիոդո գործակալությունը:

Նախարար Կոիձումին ընդհանուր առմամբ երկշաբաթյա արձակուրդ կվերցնի երեխայի ծնվելուց հետո երեք ամսվա ընացքում: Ինչպես սպասվում է, հիմնականում արձակուրդը կձեւավորվի ավելի կարճ աշխատանքային օրվա եւ հեռավորությունից աշխատելու հաշվին, որպեսզի վնաս չհասցվի Կոիձումիի գործունեությանը նախարարի պաշտոնում եւ որպես խորհրդարանի պատգամավոր:
Ճապոնիայում երեխայի խնամքի արձակուրդներ օրենսդրորեն թուլատրված են երկու ծնողների համար էլ, բայց իրենց իրավունքից օգտվում է տղամարդկանց չնչին տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031