Բաժիններ՝

Սենատում մտադիր են հունվարի 21-ին սկսել Թրամփի իմփիչմենթին նվիրված լսումները

ԱՄՆ-ի Սենատի անդամները հավանաբար հունվարի 21-ին կկարողանան սկսել լսումները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է Սենատի խոսնակ Միթչ Մակքոնելը:

«Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, վերջապես չորեքշաբթի օրը մեզ կհանձնի պաշտոնազրկման գործը»,- հայտարարել է նա լրագրողներին: Մակքոնելի խոսքով՝ դա սենատորներին թույլ կտա սկսել ունկնդրումների նախապատրաստումը, ինչից հետո «հաջորդ երեքշաբթի օրը կարելի կլինի սկսել գործի քննությունը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 15-ին Ներկայացուցիչների պալատում պլանավորում են քվեարկության դնել պաշտոնազրկման գործը Սենատին հանձնելու հարցը:
Սենատում մեծամասնությունը՝ 53 տեղ, այժմ պատկանում է Թրամփի կուսակցությանը՝ հանրապետականներին: Ուստի, ինչպես կարծում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, այդ փուլում իշխանությունից նախագահի հեռացման ընթացակարգը կարգելափակվի, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս