Բաժիններ՝

ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելուն

ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելուն, դեմ քվեարկողներ չեն եղել, 383 խորհրդարանական «կողմ» է քվեարկել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

41 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ այդ թեկնածության օգտին չքվեարկելու պլանների մասին հայտարարել էր Պետդումայում կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը:
12 պատգամավոր նիստին չի մասնակցել, քանի որ այդ ժամանակ մասնակցում էր Սահմանադրության ուղղումների նախապատրաստման աշխատանքային խմբի հանդիպմանը:
Քվեարկությունից հետո Միշուստինը խոստացել է մոտ ժամանակներս նախագահին ներկայացնել նախարարների թեկնածուների ցուցակը:

Հունվարի 16-ին ավելի վաղ Միշուստինը հանդիպել է Պետդումայի խմբակցությունների հետ, իսկ այնուհետեւ ելույթ ունեցել լիագումար նիստում, պատմել իր պլանների մասին ու պատասխանել նրանց հարցերին: Պաշտոնյային պատգամավորներին ներկայացրել է Պետական դումայում նախագահի լիազոր ներկայացուցիչ Գարրի Մինխը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031